Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կիրականացնի փորձագետների վերապատրաստում։ Առաջիկայում ՈԱԱԿ փորձագիտական բազայում ընդգրկված մասնագետները խումբ առ խումբ կմասնակցեն վերապատրաստման դասընթացներին։ Փորձագետները կվերապատրաստվեն ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ ծրագրային հավատարմագրման գործընթացներին մասնակցելու համար։
Մինչ դասընթացների մեկնարկը, օրերս ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ փորձագետների փորձնական վերապատրաստում։ Մի շարք բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնագետներ երկօրյա վերապատրաստման ընթացքում տեսական ու գործնական առաջադրանքների համադրմամբ ծանոթացան արտաքին գնահատման գործընթացքում փորձագետի աշխատանքի առանձնահատկություններին և փորձագիտական զեկույց կազմելու սկզբունքներին։
Հիմնվելով շահակիցների կարծիքների վրա՝ փորձագետների վերապատրաստման ծրագիրը կլրամշակվի և կբարելավվի, որից հետո և կմեկնարկեն դասընթացները։