Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում մեկնարկել է «Որակի ապահովման համակարգերի ներդրում և զարգացում» թեմայով հերթական եռափուլ դասընթացը:
Այս անգամ դասընթացին մասնակցում են ռազմական ուսումնական հաստատությունների` Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի և ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության աշխատակիցները:
Դասընթացի նպատակն է նպաստել բուհերի որակի ներքին ապահովման համակարգերի զարգացմանը`ՀՀ Որակի ապահովման չափանիշների և չափորոշիչների, ինչպես նաև Եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին համապատասխան:
Վերապատրաստումներն իրականացնում են ՈԱԱԿ մասնագետները: