Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր մեկնարկել է վերապատրաստման եռափուլ դասընթաց որակի ապահովման մասնագետների համար:
Վերապատրաստումների նպատակն է նպաստել բուհերի որակի ներքին ապահովման համակարգերի ձևավորմանը և կիրարկմանը՝ ՀՀ Որակի ապահովման չափանիշների և չափորոշիչների, ինչպես նաև Եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին (ESG) համապատասխան։
Դասընթացի առաջին փուլում մասնակիցներին կներկայացվեն «որակ» և «որակի ապահովում» ընդհանուրհասկացությունները, անդրադարձ կկատարվի Մասնագիտության կրթական ծրագրերի մշակմանը, ուսանողակենտրոն մոտեցմանը և որակի ապահովմանը, ինչպես նաև հետադարձ կապի մեխանիզմների մշակմանը:
Դասընթացը վարում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը: