Մասնագիտությունների, աշխատաշուկայի, գործատուների պահաջների արագ փոփոխման արդյունքում մասնագիտական կրթական ծրագրերը կարիք ունեն պարբերական վերանայման և բարելավման, որը թույլ է տալիս թողարկել աշխատաշուկայի պահանջները բավարարող, մրցունակ և պահանջված մասնագետներ։
Որակի ապահովման ազգային կենտրոնը շարունակում է մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) բարելավման հաջողված փորձերի ներկայացումների կազմակերպումը՝ ստեղծելով հնարավորություն բուհերի ներկայացուցիչների համար կիսվել իրենց փորձով և ներկայացնել աշխատանքի արդյունքները։
Հանդիպման նպատակն է ՄԿԾ-ների բարելավման հաջողված փորձերի քննարկման արդյունքում երկխոսություն ձևավորել բուհերի միջև, ստեղծել գործընկերային կապեր և տարածել լավագույն փորձը։
Այս անգամ իրենց փորձով կկիսվեն Շիրակի պետական համալսարանը և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան։
Հանդիպումը կկայանա առցանց եղանակով։ Մանրամասները՝ շուտով։