«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում ԱՄՆ ծրագրերի շրջանավարտների մասնակցությամբ: Նպատակը ՈԱԱԿ փորձագետների բազայի համալրումն էր:
Կլոր-սեղանը վարում էր ՈԱԱԿ փորձագետ Կարեն Գրիգորյանը: Նա ԱՄՆ ծրագրերի շրջանավարտներին ներկայացրեց բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացի մանրամասները, փորձագետի աշխատանքի էությունը:
Քննարկման մասնակիցները ներկայացրեցին իրենց փորձը կրթության կառավարման և որակի ապահովման ոլորտում, ինչպես նաև ամերիկյան փորձը Հայաստանում կիրառելու իրենց ջանքերը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հանդիպումներն ԱՄՆ ծրագրերի շրջանավարտների հետ՝ շահագրգիռ մասնագետներին փորձագետների բազայում ընդգրկելու նպատակով: