Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն ուսումնասիրել է հայաստանյան 11 բուհերի SWOT վերլուծությունը` հիմնված ասպիրանտական կրթության որակի ապահովման չափանիշների վրա, և փաստաթղթի բարելավման ուղղությամբ խորհրդատվություններ մատուցել:
ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի շրջանակներում ծրագրի գործընկեր 11 բուհերը SWOT վերլուծություն են իրականացրել, որը հիմք կհանդիսանա հետազոտողի կրթական ծրագրի արտաքին գնահատման նպատակով ինքնավերլուծության կազմմանը:
ՈԱԱԿ-ն ավելի վաղ ծրագրի մասնակից բուհերի հետ աշխատաժողով էր կազմակերպել`ներկայացնելով SWOT վերլուծության հիմնական գործիքներն ու սկզբունքները:
Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ բուհերը պետք է ինքնավերլուծություն ներկայացնեն ՈԱԱԿ`հետազոտողի կրթական ծրագրի արտաքին գնահատման համար:
VERITAS-ը (Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ՏԵՄՊՈՒՍ-ի եռամյա դրամաշնորհային ծրագիր է, որի նպատակն է բարելավել Հայաստանի ասպիրանտական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբուքներին: