Մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական 12-րդ ֆորումը, որին մասնակցում է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։
Նոյեմբերի 23-25-ին Ռիգայում՝ Լատվիայի համալսարանում, բարձրագույն կրթության ոլորտի ներկայացուցիչները տարբեր երկրներից կքննարկեն որակի ապահովման ընթացիկ զարգացումները, առկա միտումներն ու մարտահրավերները, կներկայացնեն դրանց լուծման իրենց տեսլականը։
Այս տարվա ֆորումի ուշադրության կենտրոնում են լինելու հաղորդակցությունը ներքին և արտաքին շահակիցների հետ և որակի ապահովման գործընթացներով պայմանավորված փոփոխությունները։
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի անդամ երկրների պատվիրակներին կներկայացվի նաև հայաստանյան լավագույն փորձը արդիական խնդիրների լուծման ուղղությամբ։ ՈԱԱԿ-ը կներկայացնի իր իսկ կողմից հայաստանյան բուհերում փորձարկված բուհ-գործատու երկխոսության նոր մոդելը, դրա առանձնահատկությունները և ձեռք բերված արդյունքները։
Ֆորումի շրջանակներում ՈԱԱԿ-ի աշխատաժողովը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 24-ին։