Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հուլիսի 15-ին մշտադիտարկում է իրականացրել Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում:
ՈԱԱԿ-ի առցանց մշտադիտարկմանը մասնակցում էին կենտրոնի տնօրենը, փոխտնօրենը, ամբիոնների վարիչները, դասախոսական կազմը, որակի ապահովման պատասխանատուն: Վերջիններիս հետ ՈԱԱԿ մասնագետները քննարկել են քոլեջում նոր մասնագիտությունների ներդրման հնարավորությունները, միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքները: Հանդիպման ընթացքում կարևորվել են որակի ապահովման համակարգի ներդրումը, մշակույթի ձևավորման ուղիները, տվյալների հավաքագրումը և աշխատանքների պլանավորումը:
ՈԱԱԿ-ը, կարևորելով մշտադիտարկումը որպես ուսումնական հաստատությունների հետ համագործակցության միջոց, պարբերաբար կազմակերպում է մշտադիտարկումներ՝ փորձելով հաստատության հետ վեր հանել առկա խնդիրները, գտնել լուծման եղանակներ՝ այդպիսով նպաստելով ուսումնական հաստատության առաջընթացին։