Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հետամուտ է իր կողմից մշակված բուհ-գործատու համագործակցության մոդելի շարունակական բարելավմանը։
Դեկտեմբերի 7-ին Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում ՈԱԱԿ մասնագետները հանդիպում ունեցան Անգլերենի հաղորդակցության և թարգմանության ամբիոնի դասախոսների հետ։
ԵՊԼՀ դասախոսները ներկայացրեցին, թե անցած մեկ տարվա ընթացքում ինչպես են կիրառել բուհ-գործատու համագործակցության մոդելը, ինչ արդյունք է արձանագրվել և ինչ փոփոխություններ կցանկանային տեսնել։
Դասախոսները նաև շեշտեցին, որ մոդելի կիրառումն առավել արդյունավետ կլինի, եթե բարձրացվի բուհ ընդունվելու նվազագույն շեմը։
Հիշեցնենք, որ ՈԱԱԿ-ի մշակած մոդելը նախորդ տարի փորձարկվել, այնուհետև ներդրվել էր ԵՊԼՀ-ում։