«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում այսօր մեկնարկել է որակի ապահովման գործընթացներին նվիրված հերթական վերապատրաստումը:
Դասընթացը վարում են ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը և քաղաքականության մշակման և իրականացման բաժնի աշխատակից Լիլիթ Զաքարյանը:
Դասընթացի շրջանակներում տեսական ու գործնական առաջադրանքներով, քննարկումներով անդրադարձ կկատարվի ուսումնական հաստատություններում որակի ներքին ապահովման համակարգի զարգացմանը, գործընթացների պլանավորմանը, մասնագիտության կրթական և առարկայական ծրագրերի կազմմանը, ուսանողների գնահատման համակարգի արդյունավետության բարձրացմանը:
Եռափուլ դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
ՈԱԱԿ-ը պարբերաբար դաընթացներ է իրականացնում ՄՈՒՀ-երի որակի ներքին ապահովման համակարգի աշխատակիցների, դասախոսների և ՈԱԱԿ փորձագիտական բազայում ընդգրկված մասնագետների համար:
Հաջորդ խմբի կազմում դասընթացին մասնակցելու համար ցանկացողները կարող են զանգահարել 22-91-45, 22-91-46 հեռախոսահամարներով կամ այցելել ՈԱԱԿ` Օրբելի 22, 6-րդ հարկ: