Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) նոյեմբերի 16-ին մշտադիտարկում իրականացրեց Գավառի պետական համալսարանում:
Մշտադիտարկման նպատակն է հետևել հավատարմագրման արդյունքում տեղի ունեցած փոփոխություններին, դիտարկել բարելավման ծրագրի իրագործման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև բուհի առջև ծառացած մարտահրավերները։
Գավառի պետական համալսարանը 4 տարի ժամկետով վերահավատարմագրվել է 2022թ. օգոստոսին:
Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան բուհի ռեկտորի և պրոռեկտորների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, Որակի ապահովման կենտրոնի մասնագետների հետ:
Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էին.
- բուհի ռազմավարական պլանավորման գործընթացները և ռիսկերի կառավարումը,
- ռեսուրսների օգտագործման արդյունավետության գնահատման մեխանիզմները,
- սահմանված արդյունքների գնահատման համար կիրառվող որակական և քանակական ցուցիչները և դրանց կիրառումը հաշվետվություններում,
- ՄԿԾ-ներում տեղի ունեցած բարելավումները, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի վերջնարդյունքների տարանջատվածության հստակությունն ու չափելիությունը,
- առաջադրանքները, դասավանդման մոտեցումները, որոնք ուղղված են ուսանողների մոտ վերլուծական, քննադատական կարողությունների զարգացմանը, սահմանված վերջնարդյունքների ապահովմանը,
- հավատարմագրման արդյունքում գնահատման համակարգում տեղի ունեցած փոփոխությունները,
- բարելավման գործընթացների ազդեցությունը բուհի շրջանավարտների մրցունակության վրա,
- ՊԻԳԲ շրջափուլի կիրառումը ներբուհական բոլոր գործընթացներում,
- հետազոտական բաղադրիչի հզորացմանն ուղղված գործողությունները,
- ուսումնառության և հետազոտության կապի ամրապնդումը,
- որակի ապահովման համակարգի ազդեցությունը բուհի կառավարման վրա:
Մշտադիտարկման ավարտին բուհի ղեկավար կազմի հետ հանդիպմանն ամփոփվեցին մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։