Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կազմակերպել է առցանց հանդիպում ՀՀ բուհերի դասախոսների, ՄԿԾ ղեկավարների, որակի պատասխանատուների, պրոռեկտորների և այլ աշխատակիցների հետ, որի շրջանակներում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Հայաստանի եվրոպական համալսարանի ներկայացուցիչները կիսվեցին իրենց՝ ՄԿԾ-երի բարելավման փորձով։
Հանդիպման սկզբում մասնակիցներին ողջունեց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ով մեջբերեց Իլոն Մասկի խոսքը ՝ ««Դադարի՛ր հանդուրժող ու համբերատար լինել ու ինքդ քեզ հաց տուր՝ ինչպե՞ս կարող ես 10 տարվա աշխատանքային պլանը ավարտել 6 ամսում»․ մեր աշխատանքի և ձեր հետ համագործակցության շնորհիվ մենք կարողացել ենք որակի ապահովման մշակույթ զարգացնել Հայաստանում ավելի կարճ ժամանակահատվածում, իսկ նմանօրինակ հանդիպումները անհրաժեշտ է ավելի հաճախ կազմակերպել, քանի որ մեր բուհերը ահռելի աշխատանք են կատարել և կարիք ունեն ինչպես իրենց փորձով կիսվելու, այնպես էլ հետադարձ կապ ստանալով՝ աշխատանքը բարելավելու»։
Շուրջ երկու ժամ տևած հանդիպմանը մասնակցում էին թվով 100 ներկայացուցիչներ ՀՀ բուհերից ։
Հանդիպման օրակարգում ներառված էին՝
- «ՄԿԾ որակի ապահովման ներբուհական մեխանիզմները՝ ՄԿԾ բարելավման հիմքում» «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» կրթական ծրագրի օրինակով (Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ), բանախոս ՝ Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան ՝ Տիգրան Սիմոնյան ,
- «Կրթական վերջնարդյունքների ձեռքբերման ապահովումը «Կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի օրինակով (Հայաստանի եվրոպական համալսարան), բանախոս՝ «Կառավարման» ամբիոնի վարիչ՝ Նարինե Կիրակոսյան ։
Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրին ՄԿԾ-ների բարելավման գործընթացում արատքին և ներքին շահակիցների ներառման գործընթացը, ներքին և արտաքին շահակիցների հետ աշխատանքի արդյունքում իրականացրած բարեփոխումները, կիսվեցին ուսանողների, շրջանավարտների հետ հետադարձ կապի պահպանման իրենց մեխանիզմով, քննարկեցին դասախոսական կազմի վերապատրաստման անհրաժեշտությունը՝ կարևորելով ՏՀՏ գործիքների ուսուցանումը և կիրառումը, ինչպես նաև շեշտադրեցին ՄԿԾ-ների բարելավման գործընթացում աշխատաշուկայի պահանջներին հետևելը և միջազգային փորձի ուսումնասիրությունը։
Ներկայացումներից հետո հանդիպման մասնակիցները հարցեր հղեցին բանախոսներին։ Հարցերի շուրջ ծավալված քննարկումը երկուստեք օգտակար էր, քանի որ բուհերի ներկայացուցիչները ինչպե՛ս կիսվում էին իրենց փորձով, այնպե՛ս էլ ստանում ՄԿԾ-ների բարելավման առաջարկություններ հանդիպման մասնակիցներից։
Հանդիպման ավարտին բուհերի ներկայացուցիչները հույս հայտնեցին կրկին հանդիպել և քննարկել, ներկայացնել նաև իրենց փորձը կրթության որակի բարելավման գործում։ ՈԱԱԿ անձնակազմը ևս իր հերթին պատրաստակամություն հայտնեց պարբերաբալ հանդես գալ նման նախաձեռնություններով։