Չորսօրյա փորձագիտական այցերի ընթացքում փորձագետները հանդիպումներ են ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, Կառավարման խորհուրդի, ուսանողների, դասախոսների, ամբիոնի վարիչների, շրջանավարտների, գործատուների, քոլեջի ստորաբաժանումների ղեկավարների, ինքնավերլուծություն իրականացրած թիմի, ինչպես նաև որոշ կրթական ծրագրերի դասախոսական անձնակազմերի հետ, իրականացրել են դասալսումներ, դիտարկել են ուսանողներին ուսումնական պրակտիկայի ընթացքում՝ այցելելով Իջևանի գինու գործարան և Ապագա ռեզորթ հյուրանոց, և ռեսուրսների դիտարկում։
Փորձագիտական խումբը ղեկավարում է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս, կադրերի պատասխանատու Քրիստինե Հակոբյանը։ Փորձագիատական խմբի անդամներն են Արցախի Մ.Մաշտոց համալսարանի հումանիտար ֆակուլտետի օտար լեզվի ամբիոնի դասախոս, Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ալվինա Ներսիսյանը, Արթիկի պետական քոլեջի դասախոս Լիաննա Գրիգորյանը, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի հաշվապահական հաշվառում բաժնի 3-րդ կուրսի ուսանող Հենրիկ Պողոսյանը։
Փորձագիտական խմբի համակարգողն է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Արտաքին գնահատումից հետո ուսումնական հաստատության հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, քոլեջի ինքնավերլուծության, կից փաստաթղթերի և թերությունների վերացման ծրագրի վրա