Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։
Օրակարգային հարցերից մեկը ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի հավատարմագրման հարցն էր։
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մանրակրկիտ քննարկեցին ՀՀ ՊԿԱ-ում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի զեկույցը, բացասական գնահատված չափանիշների տիրույթներում արձանագրված խնդիրները։ Անդրադարձ կատարվեց նաև բուհի բարելավման ծրագրին և դրա իրատեսականությանը։ Այնուհետև տեղի ունեցավ քվեարկություն։
Հանձնաժողովի անդամների որոշմամբ ՀՀ ՊԿԱ-ին շնորհվեց պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։
Նշենք, որ ՀՀ ՊԿԱ-ն 2015-ին ստացել էր ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։