«Էրեբունի» բժշկական ակադեմիա հիմնադրամը գտնվում է հավատարմագրման փուլում։ Փորձագիտական խումբը Ակադեմիայի հավատրամագրման շրջանակներում ուսումնասիրում է ինքնավերլուծության փաթեթը և դրան կից փաստաթղթերը։ Առաջիկայում փորձագիտական խումբը կիրականացնի պրակտիկաների դիտարկումներ:
ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ, փորձագիտական խմբի համակարգող Ռոզա Բաբայանը փորձագիտական խմբի անդամների հետ քննարկում է ինսիտուցիոնալ հավատարմագրման ՈԱԱԿ մոտեցումները, որոնց հիման վրա իրականացվելու է նախնական գնահատումը։
Փորձագիտական այցը նախատեսված է իրականացնել ս. թ. հուլիսի 6-8–ն ընկած ժամանակահատվածում:
Նշենք՝ «Էրեբունի» բժշկական ակադեմիան հավատարմագրվում է առաջին անգամ։