Հոկտեմբերի 4-7 ընկած ժամանակահատվածում հավատարմագրման շրջանակներում փորձագիտական խումբը Աբովյանի պետական էներգետիկական քոլեջում է։ Այցի առաջին օրը տեղի են ունեցել հանդիպումներ քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, կառավարման խորհուրդի անդամների, շրջանավարտների, գործատուների հետ։ Հոկտեմբերի 5-ին փորձագիտական խումբը հանդիպել է ուսումնական մասի, մասնագիտական առարկայական հանձնաժողովների անդամների, ուսանողների, դասախոսների, ինքնավերլուծություն կատարած խմբի հետ, իրականացրել է դասալսումներ։ Փորձագիտական այցերը ավարտվում են ուսումնական հաստատության փաստաթղթերի ուսումնասիրությամբ։
Փորձագիտական խումբը ղեկավարում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ (UNICEF) ավագ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մնացականյանը։ Փորձագիտական խմբի անդամներն են Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Քրիստինե Մարտիրոսյանը, ՀԱՊՀ, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի Էլեկտրաէներգետիկայի ամբիոնի դասախոս, «ԱՐԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողուհ Սեդա Գրիգորյանը։
Փորձագիտական խմբի համակարգողն է ՈԱԱԿ մասնագետ Լիլիթ Ղազարյանը։
Արտաքին գնահատումից հետո քոլեջի հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, ուսումնական հաստատության ինքնավերլուծության, կից փաստաթղթերի և բարելավման ծրագրի վրա։