Ի շահ ուսանողի կրթության որակի շարունակական բարելավման նկատառումով Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) կարևորում է ուսանողների մասնակցությունը բուհերում որակի ապահովման և հավատարմագրման գործընթացներին: Այդ իսկ նպատակով բուհերում հավատարմագրման գործընթացն իրակնացնող փորձագիտական խմբերի 5 անդամներից մեկն ուսանող է:
Բուհերում կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողների դերի ու նշանակության մասին հարցազրույց ենք ունեցել ՈԱԱԿ ուսանող-փորձագետ, Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Կրթության կառավարման մագիստրոսական ծրագրի երկրորդ կուրսի ուսանող Մարիամ Հովհաննիսյանի հետ:
-Մարիամ, ի՞նչ է քեզ համար նշանակում երկրում ունենալ նոր չափանիշններով հավատարմագրված 11 բուհ, որոնցից մեկն էլ քո բուհն է:
-Հավատարմագրումը բուհերին ստիպում է միշտ սթափ լինել: Այսինքն խնդիրները, որոնց նախկինում ուշադրություն չենդարձրել, գործընթացի արդյունքում վեր են հանվում ու շտկվում: Հավատարմագրումը կարծես պարտավորեցնում է բուհերին միշտ աշխատել իրենց վրա և բարելավվել:
Իմ բուհի հավատարմագրված լինելն երաշխիքն է այն բանի, որ սովորում եմ մի ուսումնական հաստատությունում, որտեղ ես լավ կրթություն կստանամև պահանջված մասնագետ կդառնամ: Հավատարմագրումն ապահովագրում է ուսանողին ուսման ավարտին «կոտրած տաշտակի» առջև կանգնելուց:
-Ի՞նչ է տալիս ուսանող-փորձագետին մասնակցությունը հավատարմագրման գործընթացին:
-Բացի հավատարմագրման գործընթաց լինելուց այն նաև շատ ուսուցողական է ուսանողի համար: Երբ աշխատում ես ոլորտի գիտակ մասնագետների հետ, շատ բաներ ես սովորում, կրթական համակարգին սկսում ես այլ տեսանկյունից նայել: Ես, օրինակ, հասկացա, որ շատ բան այնպես չպետք է լիներ, ինչպեսկա ու նորմալ է համարվում: Որակի ապահովման գործընթացները և հավատարմագրումը հնարավորություն են տալիս ուսանողին հասկանալու, թե բուհն ինչ պետք է անի, և ինչ կարող է ինքն ակնկալել իր ուսումնական հաստատությունից:
Սա նաև ինքնազարգանալու, նոր հմտություններ ձեռք բերելու բացառիկ հնարավորություն է: Ինձ համար այն շատ ուսուցողական էր:
-Ինչպիսի՞ն է ուսանողի դերը գործընթացում:
-Ուսանող լինելով չես կարող հավասար լինել բոլորին հմտությունների առումով, ի վերջո դու ուսանող ես, իսկ կողքիդ դոցենտներ ու պրոֆեսորներ են, ոլորտի հմուտ մասնագետներ:
Բայց ուսանողի իրավունքները և պարտականությունները հավասար են մյուսներին: Ուսանող-փորձագետը հավասարապես պատասխանատու է բոլոր չափանիշների համար, բոլորին հավասար մասնակցում է քննարկումներին, գործընթացներին ու որոշումների կայացմանը:
Ասեմ, որ որպես ուսանող առավել մանրազնին ուսումնասիրել եմ ուսանողներին վերաբերող չափանիշը, իհարկե, չանտեսելով նաև մյուս ինը չափանիշները: Հանգիստ բարձրաձայնել եմ ինձ հուզող բոլոր հարցերը և պատշաճ պատասխան ստացելթե բուհի, թե իմ գործընկերների կողմից:
-Իսկ ինչո՞ւ է կարևոր, որ խմբում ուսանող-փորձագետ լինի:
-Նախ, ուսանողի ներկայությունը նման մարդկանց հետ ապացույց է, որ նպատակնուսանողակենտրոն կրթություն և ի շահ ուսանողի որակ ապահովելն է: Ուսանողի ներկայությունը կարևոր է նաև նրանով, որ տարբեր հարթություններից այդ չափանիշները գնահատվեն, տարբեր տեսանկյուններից նայեն, հասկանան, թե ուսանողն ինչպես է վերաբերում այդ հարցին: Ի վերջո, կարևոր է լսել նաև այն մարդկանց, ովքեր քիչ հմուտ են, բայց գործընթացների անմիջական ազդեցության դաշտում են, նրանց ասածն էլ կարող է մեծ փոփոխություն բերել:
-Որակի ապահովման գործընթացների և հավատարմագրման ազդեցությունը համակարգի վրա որպես ուսանող արդեն զգո՞ւմ ես:
-Փոփոխություն միանշանակ կա: 5 տարի առաջվա, երբ նոր էի բուհ ընդունվել, և ներկայիս իրավիճակը համեմատելիս առաջընթացն ակնհայտ է. փոխվել են դասավանդման մեթոդները, ուսանողներն ավելի գիտակից ու պահանջատեր են դարձել: Բուհերն իրենք էլ սկսել են հասկանալ, որ որակի մշակույթը լավ բան է ու պետք է այն ունենալ:
-Իսկ, ըստ քեզ, ի՞նչ փուլում ենք գտնվում որակի ապահովման մշակույթի ձևավորման առումով:
- Կարծում եմ` միջանկյալ փուլում ենք: Եվ քանի որ սա շարունակական գործընթաց է, վստահ եմ, որ հաջորդ հավատարմագրման ժամանակ թե իմ բուհը, թե մյուսներն ավելի բարձր որակ են ապահովելու:
-Ըստ քեզ`որքանով են բուհերը կարևորում ուսանողների մասնակցությունը որակի ապահովման գործընթացներին:
-Կարծում եմ, ուսումնական հաստատությունները գիտակցում ենկարևորությունը, բայց բուհերում ուսանողների դերն ինչ-ինչ պատճառներով դեռևս ձևական է, ուսանողների ներգրավվածությունը որակի ապահովման գործընթացներում բարձր մակարդակի վրա չի գտնվում: Որակի ապահովման կենտրոններն իրենց գործընթացներում պետք է ներգրավեն նաև ուսանողների, ովքեր խնդիրներ ունեն սովորելու հետ: Իմ փորձը ցույց է տալիս, որ սովորող ուսանողն ամեն պարագայում էլ սովորելու է, բայց կան ուսանողներ, որոնց պետք է հասկանալ, որոնց ինչ-որ բան խոչընդոտում է սովորել, գուցե մեթոդաբանության կամ առարկայական ծրագրի խնդիր է:
Ասեմնաև, որ նոր սերունդը բավականին տեղեկացված է, և ավելի պահանջող: Այն ժամանակ, երբ ես էի առաջին կուսրում, պատկերն այդպիսին չէր, մեզ մոտ գիտակցումը, որ պետք է պահանջել, որ վարձավճար ես տալիս մասնագետ դառնալու համար, բարձր չէր, շատ բաների վրա աչք էինք փակում, ինչի համար հիմա զղջում եմ: Բայց նոր սերունդն ավելի ակտիվ ու պահանջատերէ ու այդ բացթողումը թույլ չի տա:
Հարցազրույցը Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆԻ