Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ապրիլի 23-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Արարատի պետական քոլեջում: Մշտադիտարկման ընթացքում դիտարկվեց որակի ներքին ապահովման համակարգի աշխատանքը, որքանով է այն արդյունավետ և ինչպես է նպաստում կրթական գործընթացների բարելավմանը:
Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավար կազմի, դասախոսական կազմի, որակի ապահովման պատասխանատուի և ուսանողների հետ:
Մշտադիտարկման այցի հիմնական ուղղություններն էին.
- Քոլեջի կրթական ծրագրերի լավարկման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցման գործընթացները՝ գործատուների հետ համագործակցությամբ։
- ՊԴ կազմի վերապատրաստման և մասնագիտական աճին նպաստող առկա հնարավորությունները։
- Ինստիտուցիոնալ մոտեցման որդեգրումը՝ գնահատման միջոցների և մեթոդների համահնչության տեսանկյունից։
- Որակի ներքին ապահովման համակարգի զարգացման կարևորությունը տվյալների հավաքագրման և տվյալահենք բարեփոխումների իրականացման համատեքստում։
- ՊԻԳԲ շրջափուլի կարևորությունը քոլեջի որակի ներքին ապահովման համակարգում։
- Գործատու-դասավանդողի փորձի փոխանակման հարթակների ստեղծման կարևորությունը՝ լավագույն փորձի տարածման համատեքստում։
Հանդիպման ավարտին ՈԱԱԿ մասնագետները քոլեջի ղեկավարության հետ քննարկեցին բարելավման առաջնային ուղղությունները: Կարևորվեց որակի ներքին ապահովման համակարգի դերը խնդիրների վերհանման և կրթական գործընթացների շարունակական բարելավման գործում:
Նշենք՝ Արարատի պետական քոլեջը հավատարմագրվել է 2021 թվականին։