Հունվարի 20-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում հավատարմագրման գործընթաց իրականացրած բուհերի պրոռեկտորների հետ, որտեղ քննարկվեց շարունակական բարելավման գործողությունների ծրագիրը:
« Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն » հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկաներին տեղեկացրեց, որ բուհերը մինչև փետրվարի 15-ը պետք է ներկայացնեն բարելավման պլանները, ըստ որի` հավատարմագրման հանձնաժողովը տասը բուհի համար կկայացնի համապատասխան որոշումներ: