Հուլիսի 16-ին ՈԱԱԿ-ի և Գերմանական որակի ապահովման գործակալության (AQAS)-ի միջև կնքվեց փոխըմբռման և համագործակցության հուշագիր։
Երկու կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններում․
- համատեղ հավատարմագրումների իրականացում,
- փորձագետների փոխանակում,
- համատեղ համաժողովների և հրապարակումների իրականացում,
- աշխատակազմի կարողությունների զարգացում և շարժունություն։
Նշենք՝ համագործակցության շրջանակներում առաջիկայում կիրականացվի համատեղ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։