ՀՀ ԿԳՆ-ն, ՈԱԱԿ-ը, ՀՈՒԱԱ-ն և ESPAQ ծրագրի գործընկեր բուհերը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի հիման վրա կստեղծվի Ազգային ուսանող-փորձագետների (ԱՈՒՓ) խումբը Հայաստանում։
ԱՈՒՓ խմբի հիմնական նպատակն է խրախուսել ուսանողների ներգրավվածությունը բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում։
Խումբը կլինի ՀՈՒԱԱ-ին կից անկախ մարմին, որի աշխատանքների իրականացմանը կաջակցեն ՀՈՒԱԱ-ն և ՈԱԱԿ-ը: Խմբի անդամներն ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացների կմասնակցեն ՈԱԱԿ-ում, ինչպես նաև հնարավորություն կստանան որպես ուսանող-փորձագետ ընդգրկվել ՄՈՒՀ-երի հավատարմագրման գործընթացներին։
Համագործակցության հուշագիրն ստորագրվեց այսօր ՏԵՄՊՈՒՍ-ի ESPAQ ծրագրի ամփոփիչ համաժողովի շրջանակներում։
Համաժողովի ընթացքում կներկայացվեն նաև ծրագրի արդյունքները և ձեռքբերումները, կլինեն թեմատիկ քննարկումներ նվիրված ծրագրի ազդեցությանը որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավվածության և ուսումնառության վրա, փորձագետների խմբի և ESPAQ-ի արդյունքների կայունությանը, դրա ազդեցությանը ուսանող-աշխատաշուկա հարաբերությունների վրա։
ՏԵՄՊՈՒՍ-ի ESPAQ ծրագրի նպատակն է նպաստել ուսանողների՝ մասնագիտական կրթության որակի ապահովման գործընթացներում ներգրավմանը, ուսանողների շրջանում ՈԱ գործընթացների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը, ինչպես նաև ՈԱ ուսանող-փորձագետների բազայի ստեղծմանը։