Հոկտեմբերի 15-ին ՈԱԱԿ մասնագետները որակի ներքին ապահովման համակարգի և կրթական ծրագրերի մշտադիտարկում իրականացրին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (ԵԹԿՊԻ)։
Այցի ընթացքում հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցան ԵԹԿՊԻ ռեկտորի, պրոռեկտորների, ամբիոնների վարիչների և դասախոսների, ուսանողների, որակի ապահովման պատասխանատուների հետ։
Ուշադրության կենտրոնում ԵԹԿՊԻ կրթական ծրագրերի մշտադիտարկումն ու բարելավումն էր, առկա հաջողված փորձը և մարտահրավերները։
Անդրադարձ կատարվեց ԵԹԿՊԻ որակի ապահովման գործընթացների տարեկան պլանավորմանը և շեշտադրումներին, որակի ապահովման գործողությունների միջոցով տվյալների դուրսբերմանը և դրանց հիման վրա որոշումների կայացմանը։
Քննարկվեց․
- ՄԿԾ-ների ներքին աուդիտի պլանավորման և արդյունավետ կազմակերպման գործընթացը,
- վերջնարդյունքների սահմանման, ապա և ապահովման առանձնահատկություններն արվեստի ոլորտի մասնագիտություններում,
- գործնական կարողություններ ձևավորող հանձնարարականները և ձևավորող գնահատումը,
- հետազոտության կարևորությունը և առանձնահատկությունն արվեստի ոլորտում։
Մշտադիտարկումն ամփոփվեց ԵԹԿՊԻ ղեկավար կազմի հետ հանդիպմամբ, որտեղ մատնանշվեցին ինստիտուտի լավագույն փորձն ու բարելավման ուղղությունները։
Նշենք՝ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը 2016 և 2023թթ․ ԵԹԿՊԻ-ին շնորհել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով։