Ապրիլի 22–ին կայացավ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նիստը։ Նիստի օրակարգում քննարկվեց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին որոշումը։ Հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց փորձագիտական զեկույցը Հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ, դիտարկեց բավարար և անբավարար գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով է իրատեսական Կենտրոնի բարելավման ծրագիրը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 4 տարի ժամկետով:
Հիշեցնենք ՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը առաջին անգամ հավատարմագրվել էր 2017թ․՝ 4 տարի ժամկետով։ Սա Կենտրոնի երկրորդ հավատարմագրումն է։