Հուլիսի 24-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում Արարատի պետական և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջների ինստիտուցիոնալ հավատարմագրումներն էին։
Հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց փորձագետների զեկույցները հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ, դիտարկեց դրական և բացասական գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով են իրատեսական քոլեջների բարելավման ծրագրերը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Արարատի պետական և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջներին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: