Սույն թվականի հունիսի 10-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հոգաբարձուների խորհրդի նիստը օրակարգային երկու հարցով՝ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի 2024-2029թթ․ կազմի ընտրություն և անվանական կազմի հաստատում, ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորի եզրակացության ի գիտություն ընդունում ու 2023թ․ գործունեության հաշվետվության հաստատում։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նոր կազմի ձևավորման կարգն ու սկզբունքները, ինչպես նաև անհատապես ներկայացրեց բոլոր 13 թեկնածուներին և նրանց ներդրումը հավատարմագրման փորձաքննություններում, ինչպես նաև հավատարմագրման հանձնաժողովի աշխատանքներում, տվեց Խորհրդի անդամների, հավատարմագրման հաձնաժողովի անդամների վերաբերյալ, հարցերին պարզաբանումներ։
Որից հետո Խորհուրդն ընտրեց ներկայացված 13 թեկնածուներին և միաձայն հաստատեց առաջիկա հինգ տարվա ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անհատական կազմը՝ Վաչե Գաբրիելյան, Աննա Երզինկյան, Նորա Գևորգյան, Աննա Փոլադյան, Արամ Սահարյան, Արտեմ Գրիգորյան, Լուիզա Միլիտոսյան, Աշոտ Ավետիսյան, Մերի Սարգսյան, Անդրեաս Մելիքյան, Սոնա Մակիչյան, Աշոտ Գյուրջինյան, Արթուր Դավթյան։
Հավատարմագրման հանձնաժողովի ձևավորման և գործունեության ընթացակարգի փոփոխություններով հավատարմագրման նոր կազմում ընգրկվել է նաև ուսանող։
Օրակարգի երկրորդ հարցով Խորհուրդը ի գիտություն ընդունեց ՈԱԱԿ 2023 գործունեության ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորի եզրակացությունը, ինչպես նաև միաձայն հաստատեց ՈԱԱԿ 2023թ․ գործունեության հաշվետվությունը։