Հանրապետության 2 բուհերում՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններում դեկտեմբերի 12-ից 15-ը կիրականացվի մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրման գործընթացի փորձարկում: Բակալավրի կրթական ծրագրով Մանկավարժական համալսարանում կփորձարկվի «Մանկավարժություն և հոգեբանություն», իսկ ԵՃՇՊՀ-ում՝ «Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությունների հավատարմագրումը: Գործընթացը համակարգում է «Մասնագիտական Կրթության Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը: Ուսումնասիրությունները բուհերում կիրականացնեն տեղացի փորձագետները: Կմասնակցեն նաև միջազգային դիտորդներ:
Հիշեցնենք, որ ՀԲ-ի դրամաշնորհով փորձնական հավատարմագրման ծրագիր կիրականացվի հանրապետության 14 բուհերում: Հիշյալ 2 բուհերում ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձարկումն արդեն իրականացվել է: