Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր տեղի ունեցավ հանդիպում քոլեջների վերապատրաստում անցած մասնագետների հետ: Նրանց շնորհվեց «Որակի ապահովման համակարգի մշակում և բարելավում: Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացում» թեմայով դասընթացն հաջողությամբ ավարտելու մասին հավաստագիր:
Այնուհետև քոլեջների աշխատակիցները պատմեցին, թե վերապատրաստումից հետո ինչ փոփոխություններ են նախաձեռնել իրենց ուսումնական հաստատությունում, որակի ապահովման ինչ գործընթացներ են իրականացնում և ինչ խնդիրների են դեմ առնում իրենց գործունեության ընթացքում: Քննարկվեցին նաև միջին մասնագիտական կրթության ոլորտի ներկայիս խնդիրները:
Նշենք, որ ՈԱԱԿ-ն առաջիկայում իրականացնելու է կլոր-սեղան քննարկումների շարք միջին մասնագիտական կրթության ոլորտի շահակիցների հետ՝ խնդիրներն ամբողջացնելու և լուծման առաջարկներ ԿԳ նախարարություն ներկայացնելու համար: