Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հրավիրում է մասնակցելու առցանց տեղեկատվական հանդիպման, որը նվիրված է Հոդված 26 Ուսապարկին։ Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 19:00-ին, Zoom հարթակում։
Հոդված 26 Ուսապարկը ակադեմիական շարժունությունը խթանող անվճար թվային գործիք է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին պլանավորել և կառուցել իրենց կրթական և մասնագիտական զարգացման ուղիները։ Այն ներառում է ուսանողների մասնագիտական ողջ հետագիծը՝ ապահովելով նրանց կրթական ու աշխատանքային պատմության անվտանգ պահպանումը և մասնագիտական ձեռքբերումների կիսումը համալսարանների, կրթաթոշակային գործակալությունների և գործատուների հետ։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն գործիքի հիմնական առանձնահատկություններն ու հնարավորությունները։ Միջոցառման լեզուն անգլերենն է, սակայն ուսանողները կարող են համակարգից օգտվել նաև հայերենով։
Գրանցման վերջնաժամկետը՝ փետրվարի 10։
Գրանցվելու համար անցեք հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/cGpyjmmFKsqysF6Y8
Zoom հանդիպման հղումը՝ http://bit.ly/4hA5Kf5