Ուսանողի առաջընթացի գնահատման որակի ապահովման մեխանիզմներն էին այսօր ՈԱԱԿ-ում բուհերի որակի ապահովման պատասխանատուների հետ հանդիպման օրակարգում։
Քննարկվեց, թե որակի ապահովման գործընթացի շրջանակներում ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել բուհերից յուրաքաչյուրի գնահատման համակարգում, ինչպես է գնահատվում ուսանողի առաջընթացը և արդյոք կիրառվող գնահատումն ուսուցանող է։ Անդրադարձ կատարվեց բազմաբաղադրիչ գնահատմանը, դրա կիրառման առանձնահատկություններին և արդյունավետությանը՝ կախված մասնագիտությունից։
Մասնակիցները կարևորեցին նման հանդիպումները և փորձի փոխանակման հնարավորությունը՝ առաջարկելով թեմաներ հետագա հանդիպումների համար։
Անդրադարձ կատարվեց նաև ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց, որ բուհերը հետևեն իրենց մասնագիտացման ոլորտի միջազգային չափանիշներին, որպեսզի ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամանակ նաև ոլորտային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից գնահատում տեղի ունենա։