Հուլիսի 4-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ «Իմ քայլը» հիմնադրամին (կրթական գործունեության մասով) շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Հավատարմագրման հանձնաժողովի անդամները մինչ որոշում կայացնելն ուսումնասիրել են փորձագիտական զեկույցը «Իմ քայլը» հիմնադրամի կրթական գործունեության ինստիտուցիոնալ կարողությունների մասին և հաստատության բարելավման ծրագիրը, քննարկել փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը: