Այսօր Երևանում տրվեց «Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» թվինինգ ծրագրի մեկնարկը:
Ծրագրի նպատակն է ապահովել ՀՀ և Եվրոպական բարձրագույն կրթության համատեղելիությունը, ինչպես նաև բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումը, որը կնպաստի կրթության որակի բարելավմանը և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանության ապահովմանը:
Ակնկալվում է, որ ծրագրի ավարտին վերանայված կլինի բարձրագույն կրթությունը կարգավորող օրենսդրական դաշտը, ԿԳՆ և ՈԱԱԿ աշխատակազմերը համապատասխան վերապարտաստում անցած կլինի, ինչպես նաև ներդրված կլինի գործատուների և ուսանողների պահանջներին համապատասխան Որակավորումների ազգային շրջանակ:
Ծրագիրն իրականացնելու են ՀՀ ԿԳՆ-ն, Ֆինլանդիայի կրթության գնահատման կենտրոն, Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարությունը և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը: Ծրագրի շահառուներն են նաև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը» և հայաստանյան բուհերը:
Երկամյա ծրագրը ֆինանսավորում է ԵՄ-ն, բյուջեն 1 մլն եվրո է: