Սեպտեմբերի 13-15-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) ՏԵՄՊՈՒՍ-ի ESPAQ ծրագրի շրջանակներում դասընթաց է իրականացվում ուսանողների համար:
Եռօրյա դասընթացի նպատակն է ծրագրի մասնակիցներին նախապատրաստել ուսումնաճանաչողական այցերին եվրոպական համալսարաններ: Դասընթացի շրջանակներում ուսանողներին կներկայացվեն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման սկզբունքները, փորձաքննության նպատակը, ինչպես նաև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափանիշները և ուղենիշները (ESG): Անդրադարձ կկատարվի նաև ՈԱԱԿ գործունեությանը, հավատարմագրման հայաստանյան փորձին և այդ գործընթացներում ուսանողների ներգրավվածությանը:
Դասընթացն իրականացնում են «Շոտլանդիայում որակի ապահովման ոլորտում ուսանողների համագործակցություն» գործակալությունը, Ուսանողների եվրոպական միությունըև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:
ESPAQ-ը եռամյա ծրագիր է, որի նպատակն է ներգրավել ուսանողներին Որակի ապահովման գործընթացներում: