ՈԱԱԿ փորձագիտական խումբը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ինստիտուցիոնալ վերահավատարմագրման շրջանակներում, իրականացրել է նախնական գնահատում։ Ուսումնասիրվել են ուսումնական հաստատության կողմից տրամադրված ինքնավերլուծության փաթեթը, էլեկտրոնային հարցաշարը և կից փաստաղթղերը։ Նախքան փորձագիտական այցի մեկնարկը՝ ՈԱԱԿ փորձագետները իրականացրել են նաև դասալսումներ։
Այսօր փորձագիտական խումբը դիտարկեց ուսումնական հաստատության ռեսուրսները։
Փորձագիտական այցը նախատեսված է իրականացնել ս.թ․ սեպտեմբերի 26–29–ն ընկած ժամանակահատվածում։ Երևանի թատրոնի և կինոյի պետաական ինստիտուտի վերահավատարմագրումը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
Ուսումնական հաստատությունը առաջին անգամ հավատարմագրվել է 2016թ․ 4 տարի ժամկետով։