Մարտի 25-31-ը UNESCO-ի «Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագրի շրջանակներում արտաքին գնահատման առցանց այցեր տեղի ունեցան մասնակից 4 բուհերում.
- Եվրասիա միջազգային համալսարան (մարտի 25),
- Հյուսիսային համալսարան (մարտի 29),
- Հայաստանում Ֆրանսիական համալսարան (մարտի 30),
- Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան (մարտի 31):
Բուհերի շահակիցների մոտ որակի ներքին ապահովման կարողություններ ձևավորելու և որակի ներքին ապահովման համակարգի զարգացումը խթանելու նպատակով առցանց այցերից առաջ յուրաքանչյուր բուհի ներքին փորձագետները միացել են ՈԱԱԿ-ի համակարգողներին և ուսումնասիրել են իրենց բուհերի կողմից տրամադրված SWOT վերլուծությունները, բուհերի ռազմավարական ծրագրերը, ինչպես նաև բուհի մասնագիտական կրթական ծրագրերից մեկը, և դուրս են բերել հարցադրումներ այցի ընթացքում քննարկելու համար:
Առցանց այցերի ժամանակ հանդիպումներ են տեղի ունեցել բուհերի ղեկավար կազմի, կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների, SWOT վերլուծությունն իրականցրած խմբի և որակի ապահովման պատասխանատուների հետ:
«Որակի ներքին ապահովման կարողությունների զարգացում ՀՀ բուհերում» ծրագիրը նպատակ ունի նաև բարեփոխումների խմբեր ստեղծելով՝ նպաստել բուհերի ինքնավերլուծության իրականացման գործընթացներին և բարելավել տվյալների հավաքագրման, վերլուծման ու դրանց հիման վրա որոշումների կայացման գործընթացները: