Ապրիլի 23-ին Բարձրագույն կրթության Որակի ապահովման Եվրոպական ասոցացիայի (ENQA) կողմից իրականացվեց վեբինար՝ «Որակի արտաքին ապահովման մեջ շահակիցների ներգրավումը» թեմայով: Վեբինարն ուղղված էր հավատարմագրման կազմակերպությունների կողմից իրենց գործընթացներում տարբեր շահակիցների ներգրավման հնարավորությունների ուսումնասիրման ու բացահայտման մեխանիզմներին:
Վեբինարի ընթացքում ՈԱԱԿ-ի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրեց հայասատանյան մոտեցումը որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացներում ուսանողներին ներգրավելու մեխանիզմների, մարտահրավերների ու առաջիկա անելիքների վերաբերյալ:
Այս առումով հատկապես կարևորվեց ՈԱԱԿ-ի այն մոտեցումը, որ ուսանողների համար իրականացվող վերապատրաստումների արդյունքում բուհերում և քոլեջներում ստեղծվում են ուսանողական համայնքներ, որտեղ ուսանողները ներգրավվում են որակի ներքին ապահովման գործընթացներում: Վերապատրաստումների արդյունքում ուսանողները հնարավորություն են ունենում մասնակցելու հավատարմագրման գործընթացներին որպես ուսանող փորձագետներ: