«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը հայտարարում է մրցույթ` տնօրենի թափուր պաշտոնի համար:
Դիմումների ներկայացման ժամկետ` 07.06.2017-26-06.2017
Աշխատանքի սկիզբ` 01.07.2017
Աշխատանքի վայր` ք. Երևան
Պաշտոն` Տնօրեն
Տնօրենի պաշտոնին ներկայացվող պահանջները`
- Աշխատանքային գործառույթներ`
- Իրականացնում է հիմնադրամի ընթացիկ կառավարումը,
- Հանդես է գալիս Հիմնադրամի անունից,
- Ներկայացնում է Հիմնադրամը ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում, կազմակերպություններում,
- Հիմնադրամի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում աշխատանքային,
- Իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ,
- Իրականացնում է վերահսկողություն հիմնադրամի բաժինների աշխատանքների նկատմամաբ,
- Հաշվետու է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին:
- Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն, գիտական աստիճան կամ կոչում (ցանկալի է),
- Առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքային փորձ,
- Գրական հայերենի գերազանց իմացություն, առնվազն երկու օտար լեզվի իմացություն (ռուսերեն, մասնագիտական անգլերենը պարտադիր),
- Առնվազն 5 տարվա ղեկավար աշխատանքի և ծրագրերի կառավարման փորձ,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտում:
- Գիտելիքներ
- Կրթության կառավարման, կրթության որակի կառավարման քաղաքականությունների գերազանց իմացություն,
- Ազգային կրթական համակարգի, որակի ապահովման ազգային համակարգի վերաբերյալ խորացված և համակողմանի գիտելիքներ,
- Որակի ապահովման հայեցակարգերի ներդրման, տեխնիկայի վերաբերյալ խորացված գիտելիքներ,
- Որակի ապահովման տեղական և միջազգային փորձի գերազանց իմացություն:
- Տեխնիկական կարողություններ
- Նախագծերի կառավարման փորձ` ներառյալ ժամանակի կառավարումը, ֆինանսական պատասխանատվությունը, որակի ապահովումը, հաղորդակցությունը, ռիսկերի գնահատումը,
- Համակարգչային և այլ օժանդակ ծրագրերի իմացություն,
- Տեղեկատվական անվտանգության և տվյալների պահպանման կանոնների իմացություն,
- Տարբեր շահակիցների հետ բարդ նախագծերի համակարգման, ղեկավարման կարողություններ,
- Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և փորձագետների հետ համագործակցելու և բանակցելու կարողություն,
- Երիտասարդ մասնագետների հետ աշխատանքի և մասնագիտական զարգացման ուղղորդման կարողություն:
5. Միջանձնային կարողություններ
- Օբյեկտիվ, ճշտապահ, ուշադիր,
- Ենթակաների հետ հարգալից հաղորդակցվելու և աշխատելու կարողություններ,
- Տրամաբանող, կիրթ, հումորի զգացում ունեցող,
- Ծանրաբեռնված և բազմակողմանի աշխատելու ունակ:
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրվող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը info@anqa.am էլեկտրոնային հասցեին` նամակի վերնագրի տեղում պարտադիր լրացնելով պաշտոնի անվանումը: Մոտիվացիոն նամակում պետք է նկարագրված լինի նաև դիմողի տեսլականը ոլորտի զարգացման վերաբերյալ:
Հիմնադրամի պահանջներին բավարարող թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Թեկնածուները հարցազրույցի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին լրացուցիչ կտեղեկացվեն:
Հիմնադրամի մասին
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը 2008թ. ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված, շահույթ չհետապնդող պետական հիմնադրամ է, որն իրականացնում է մասնագիտական կրթության որակի ապահովում:
Հեռ.` (10) 22 91 45