Հոկտեմբերի 12-ին Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալասրանում տեղի կունենա ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի ամփոփիչ համաժողովը։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն ծրագրի հաջողություններն ու հիմնական ձեռքբերումները, Հայաստանում բարձրագույն կրթության երրորդ աստիճանի իրականացումը ծրագրի շահակից հաստատությունների օրինակով, ՀՀ-ում ատենախոսություն ղեկավարելու արդի խնդիրներն ու մոտեցումները, բարձրագույն կրթության երրորդ աստիճանի արտաքին գնահատման որակի ապահովման չափանիշները։
Միջոցառման օրակարգին ծանոթանալու համար սեղմեք հղմանը։