Հոկտեմբերի 20-ին ՌԴ հավատարմագրման ազգային գործակալությունը կիրականացնի վեբինար «Ինչպես դառնալ փորձագետ» թեմայով:
Օն-լայն դասընթացին կարող են մասնակցել մասնագետները, որոնք ցանկանում են որպես փորձագետ ընդգրկվել ՌԴ-ում հավատարմագրման գործընթացներում:
Վեբինարի ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին.
- Կրթական գործունեության պետական հավատարմագրման օրենսդրական կարգավորումը,
- Փորձագիտական խմբի գործունեության կարգը,
- Փորձաքննության անցկացման մեթոդաբանությունը,
- Փորձագետին ներկայացվող մասնագիտական պահանջները,
- Փորձագետի որակավորման քննության փուլերը,
- Փորձագետի կանոնագիրք:
Միջոցառման մանրամասները` ՌԴ հավատարմագրման ազգային գործակալության կայքում: