Փետրվարի 15-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի կունենա հանդիպում ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի պրոռեկտորների և որակի ապահովման կենտրոնների ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն կրթության որակի ապահովման գործընթացների շարունակականության ապահովման մոտեցումները, բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների հավաստումից հետո մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրմանն անցնելու ընթացքը: