Սեպտեմբերի 26-27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Տրանսազգային կրթության որակի ապահովումն ու ճանաչումը Հայաստանում և Վրաստանում» (TNE_QA) ծրագրի տեղեկատվական համաժողովը։
Համաժողովի շրջանակում կներկայացվեն նախագծի նպատակներն ու արդյունքները, կքննարկվի տրանսազգային բարձրագույն կրթության որակի ապահովման միջազգային և ազգային փորձը, դրա կիրառումը Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության համակարգերում:
Զեկույցով հանդես կգա ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ ներկայացնելով TNE_QA նախագծի արդյունքների ներդրումը և ակնկալվող ազդեցությունը որակի ապահովմանը Հայաստանում։
Միջոցառման ամբողջական օրակարգին կարող եք ծանոթանալ՝ հետևելով հղմանը։