Նոյեմբերի 23-25-ին Ռիգայում տեղի կունենա Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական 12-րդ ֆորումը (EQAF)։
Որակի ապահովման ոլորտում վերջին զարգացումները կներկայացվեն պլենար նիստերով, աշխատաժողովներով։ Ֆորումի այս տարվա խորագիրն է․«Պատասխանատու որակի ապահովում․ պարտավորվելով ազդել»։
Աշխատաժողովներից մեկը կվարի Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը՝ ներկայացնելով ՄԿԾ-ների որակի ապահովման և բուհ-գործատու համագործակցության իր մոդելը։