Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կազմակերպում է դասընթաց «Որակի ապահովման համակարգի մշակում և բարելավում: Ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացում» թեմայով:
Դասընթացը նախատեսված է պետական և ոչ պետական բուհերի և քոլեջների աշխատակիցների համար։
Դասընթացին կարող են մասնակցել բուհերի և քոլեջների կառավարման համակարգի այն աշխատակիցներն ու դասախոսները, ովքեր հետագայում ստանձնելու են որակի ապահովման պատասխանատուների դերը:
Դասընթացը կնպաստի մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի ներդրմանը:
Դասընթացի արդյունքում մասնակիցները տեղեկատվություն կստանան կրթության որակի ներքին ու արտաքին ապահովման գործընթացների վերաբերյալ, ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ ՄՈՒՀ-ում որակի ներքին ապահովման կառույցների ստեղծման, որակի ներքին ապահովման գործընթացների ծավալման, ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություն իրականացնելու ուղղությամբ:
Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Երկփուլ դասընթացի ընդհանուր տևողությունը 6 օր է: Դասընթացի արժեքն է 50 000 դրամ:
Գրանցվելու և մանրամասներին տեղեկանալու համար մինչև ս.թ․ փետրվարի 16-ը կարող եք զանգահարել 22-91-45, 22-91-46, (094)05-02-41 հեռախոսահամարներով: