Հուլիսի 6-ին, ժամը 15։00-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի կունենա Կրթության որակի ապահովման շահակիցների ցանցի քոլեջների ներկայացուցիչների հանդիպում, որտեղ կքննարկվի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առարկայական ծրագրերի ձևաչափը։
Հանդիպումը նախաձեռնել են Որակի ապահովման շահակիցների ցանցի անդամները՝ նպատակ ունենալով մասնագիտական շրջանակում համատեղ քննարկման միջոցով մշակել ընդհանուր ձևաչափ՝ կիրառելի բոլոր միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար։
ՈԱԱԿ ներկայացուցիչները ևս կմասնակցեն քննարկմանը՝ մատուցելով մասնագիտական խորհրդատվություն։