«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը կազմակերպում է վերապատրաստումներ, որին կարող են մասնակցել ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգի աշխատակիցները, ՈԱԱԿ-ի փորձագիտական բազայում գրանցված մասնագետները, բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցներն, ովքեր նպատակ ունեն խորացնելու իրենց գիտելիքները որակի ապահովման գործընթացների վերաբերյալ:
Վերապատրաստումների ընթացքում տեսական ու գործնական նյութերի և առաջադրանքների միջոցով մանրակրկիտ կքննակվեն ուսումնական հաստատություններում որակի ներքին ապահովման համակարգի զարգացման, գործընթացների պլանավորման, մասնագիտության կրթական և առարկայական ծրագրերի կազմման, ուսանողների գնահատման համակարգի արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները:
Դասընթացները կվարեն ՈԱԱԿ աշխատակիցները և հրավիրված մասնագետներ:
Վերապատրաստման դասընթացների ավարտին մասնակիցները կկարողանան նկարագրել որակի ապահովման համակարգի դերը և գործառույթները, պլանավորել մասնագիտության կրթական ծրագրերի որակի ապահովման գործընթացները, մշակել հետադարձ կապի մեխանիզմներ, կազմել որակի կառավարման սկզբունքներին համապատասխան առարկայական ծրագրեր, վերանայել կիրառվող գնահատման մեթոդները և այլն:
Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:
Եռափուլ դասընթացների արժեքն է 50 հազար ՀՀ դրամ:
Գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 22-91-45, 22-91-46 հեռախոսահամարներով կամ այցելել ՈԱԱԿ` Օրբելի 22, 6-րդ հարկ:
Դասընթացները տեղի կունենան մարտ -ապրիլ ամիսներին` խմբերի ձևավորումից հետո: