ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME (Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիա) չափորոշիչներին» թեմայով եռօրյա վերապատրաստում
Վերապատրաստման թեմաներն են՝
- Բժշկական կրթության միջազգային չափորոշիչները։
- Բժշկական կրթության ուսուցման և գնահատման ժամանակակից մեթոդներ․ ինչպիսք են օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության (OSCE) ստուգաթերթի (checklist) մշակում, կլինիկական գնահատման կարճ առաջադրանքի (Mini-CEX; Mini Clinical Evaluation Exercise) կազմում և այլն։
Վերապատրաստման ընթացքը հագեցած կլինի գործնական առաջադրանքներով։
Վերապատրաստումը կիրականացնեն՝
- Մարիամ Վելիջանաշվիլին՝ Վրաստանի Գեոմեդի համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր, նույն համալսարանի Մարդու անատոմա առարկայի դասախոս, Եվրոպայում բժշկական կրթության ասոցիացիայի (AMEE) սերտիֆիացված մասնագետ։
- Նինո Չիչվեիշվիլի՝ Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի (NCEQE) փորձագետ, Կանանց գիտական ասոցիացիայի համահիմնադիր, նախագահ
Վերապատրաստումը՝ 15 ժամ։
Նախատեսվում է իրականացնել 3 հանդիպում՝ օրական 5 ժամ տևողությամբ։
Գրանցվելու և մանրամասներին տեղեկանալու համար կարող եք զանգահարել
(010) 22-91-45, (010) 22-91-46, (091) 88-33-24, (094) 45-11-33 հեռախոսահամարներով: