Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) կազմակերպում է եռօրյա դասընթաց «Մասնագիտական կրթական ծրագիր. ակնկալվող ելքային արդյունքներ և ուսանողի գնահատում» թեմայով:
Այն տեղի կունենա 2017 թ. հունվարի 25-27-ին, ՈԱԱԿ գրասենյակում:
Դասընթացը նախատեսված է բարձրագույն ուսումնական հաստատությունների ՄԿԾ պատասխանատուների, ամբիոնների վարիչների, դասախոսների համար: Դասընթացի շրջանակներում տեսական ու գործնական պարապմունքների միջոցով անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝ ուսանողի առաջընթաց. գնահատում, դասավանդում, ուսումնառություն; գիտելիքի յուրացման փուլերը; առարկայի ակնկալվող ելքային արդյունքների մշակում; ուսանողի գնահատման մինիմալ շեմի սահմանում. գնահատման սանդղակ և չափանիշներ; կրեդիտների բաշխում; հորիզոնական և ուղղահայաց համաձայնեցում և այլն:
Դասընթացին մասնակցության արժեքն է 37500 դրամ:
Վերապատրաստմանը հայտագրվելու և մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է զանգահարել 010229145 կամ 094050241 հեռախոսահամարով: Գրանցման վերջնաժամկետը հունվարի 20-ն է: