Փետրվարի 21-ին տեղի կունենա ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կկայացվիերեք բուհերի`Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (նախկին ՀՊՃՀ) ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ:
Նիստին կմասնակցեն նաև ԿԳՆ և նշված ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, այդ բուհերում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբերը: