Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) կազմակերպում է վերապատրաստում «Դասընթացի արդյունավետ կառավարման մեխանիզմները» թեմայով, որը նախատեսված է կրթության ոլորտի ներկայացուցիչների և դասավանդողների համար:
Վերապատրաստման նպատակն է՝ նպաստել ուսումնական հաստատություններում դասընթացի արդյունավետ կազմակերպման և իրականացման մեխանիզմների ներդրմանը և զարգացմանը:
Վերապատրաստուման ակնկալվող արդյունքները՝
- Գնահատել դասի նախագծի արդյունավետությունը:
- Նախագծել սովորեցնող դաս:
Տևողությունը՝ 4 օր:
Վերապատրաստման մասնակցության արժեքը՝ 60․000 դրամ:
Գրանցվել կարող եք մինչև ս.թ. մայիսի 10–ը ներառյալ։
Գրանցման համար ՝ bit.ly/40iOpPO
Գրանցվելու և մանրամասներին տեղեկանալու համար կարող եք զանգահարել
(010)22-91-45, (010)22-91-46, (094)45-11-33 հեռախոսահամարներով: