Ուսանողների հերթական խումբն հաջողությամբ ավարտեց ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացը:
ՈԱԱԿ «Ուսանողության ձայն»նախագծի կազմակերպած դասընթացի մասնակցիները նախորդ երկու ամսիներին ուսումնասիրել են ՀՀ կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները, մասնավորապես որակի ապահովման համակարգերի ներդրման գործընթացը, ծանոթացել են հավատարմագրման չափանիշ-չափորոշիչներին, հավատարմագրման գործընթացի փուլերին (ինքնավերլուծության իրականացում, փորձաքննություն, բարելավման պլանի կազմում): Դասընթացի շրջանակներում իրականացրել են ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բարելավման պլանի ուսումնասիրություն, այց են կատարել բուհերի որակի ապահովման կենտրոններ, հանդիպել են ՈԱԱԿ փորձագետներիևուսանող-փորձագետների հետ` քննարկելով ուսանողներին հուզող մի շարք հարցեր:
Դասընթացի ավարտին ուսանողները ներկայացրել են վերլուծություն, որում ամփոփել են իրենց իրականացրած աշխատանքի արդյունքները:
Դասընթացի արդյունքների ներկայացմանը ներկա էին ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը և Հաշվապահական ուսուցման միջազգային կենտրոնի տնօրեն Հասմիկ Սահակյանը: