«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և «Erasmus +» ծրագրի հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովան քննարկեցին ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի իրականացման ընթացքը և արդյունավետությունը, հիմնադրամի ծավալած գործունեությունը ծրագրի շրջանակներում:
Մոնիտորինգային հանդիպմանը ներկա էին նաև ՈԱԱԿ-ում GOVERN ծրագրի համակարգող, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը և «Ersamus +» ծրագրի հայաստանյան գրասենյակի աշխատակից Անի Թորոսյանը:
GOVERN-ը եռամյա ծրագիր է, որի նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարական համակարգի կիրառությունը, խրախուսել Բոլոնիայի օրակարգին համահունչ արդյունավետ կառուցվածքային փոփոխություններ, ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը: